Զանազան ոլորտների հետ աշխատելու շնորհիվ Համլետ Դանիելյանը ձեռք է բերել գիտելիքներ ոչ միայն տարբեր բիզնես ոլորտների ֆինանսահաշվապահական կողմի, այլև բիզնես պրոցեսների նրբությունների վերաբերյալ: Իր ընկերության աշխատանքի կառավարման հարցում նա մշտապես կարևորում է երիտասարդներին հնարավորություն տալու և գիտելիքներով զինելու նշանակությունը:
Համլետ Դանիելյանն ավարտել է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետը, ինչպես նաև ունի Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնես կառավարման մագիստրոսի (MBA) կոչում` ֆինանսների և հաշվապահության մասնագիտացմամբ:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Համլետ Դանիելյանը մշտապես պատրաստ է կիսվել ոլորտի նորեկների հետ իր փորձով և աջակցել նրանց առաջին մասնագիտական քայլերում` օգնելով մասնագիտական խորհրդատվությամբ: Միևնույն ժամանակ, նա հուսալի գործընկեր է իր ղեկավարած ընկերության գործընկեր-հաճախորդների համար:
Զուգահեռաբար աշխատել է հաշվապահական և այլ կազմակերպություններում` որպես իրավախորհրդատու: Այնուհետև, հիմնադրել է «ՎԻՐՏՈՒՈԶ» խորհրդատվական ընկերությունը և մասնագիտական գործունեությունը շարունակել այստեղ: ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է, ունի փաստաբանական գործունեության արտոնագիր: Մասնագիտացած է հարկային իրավունքի, աշխատանքային իրավունքի, պայմանագրային իրավունքի և սնանկության հետ կապված իրավական հարցերում: Հեղինակ է բազում օրենսդրական նախաձեռնությունների:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Հիմնական աշխատանքին զուգահեռ` փաստաբանների համար վերապատրաստման դասընթացներ է իրականացնում ՀՀ փաստաբանների պալատում, ինչպես նաև հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի Կարգապահական հանձնաժողովի, դրանից բացի նաև «Փաստաբանների գրասենյակների միության» համակարգող խմբի անդամ:
Բացի այդ, 2024 թվականից հանդիսանում է Համաշխարհային բանկի իրավաբան-փորձագետ: