Մեր աշխատանքի հիմունքները
  • Տեսլական
    Դառնալ ինտելեկտուալ խորհրդատվության համաշխարհային էտալոն, որտեղ իրավական, հաշվապահական և ֆինանսական գերազանցությունը միավորվում են՝ զորացնելու նոր սերնդի բիզնեսները:
  • Առաքելություն
    Տրամադրել համալիր, բարձրորակ իրավական, հաշվապահական և ֆինանսական լուծումներ ինտելեկտուալ-ստեղծարար մոտեցման միջոցով՝ ապահովելով մեր գործընկերների կայուն աճն ու անվտանգությունը փոփոխվող օրենսդրական միջավայրում:
  • Արժեքներ
    Ազնվություն (Առաքինություն). Մենք պահպանում ենք բարոյական և պրոֆեսիոնալ ամենաբարձր չափանիշները յուրաքանչյուր քայլում:
    Մարդակենտրոնություն և թիմային արժևորում. Մեր թիմը մեր ամենամեծ արժեքն է: Մենք ստեղծում ենք փոխադարձ հարգանքի, շարունակական զարգացման և անկեղծ հոգատարության միջավայր, քանի որ մեր ընդհանուր հաջողությունը ապահովում է թիմի յուրաքանչյուր անդամի բարեկեցությունն ու ինքնաիրացումը:
    Մտավոր գերազանցություն. Մենք չենք սահմանափակվում ստանդարտ լուծումներով՝ կիրառելով խորը փորձագիտություն և ստեղծարարություն բարդ խնդիրների լուծման համար:
    Հաճախորդամետություն. Մենք վերաբերվում ենք մեր հաճախորդներին որպես գործընկերների՝ կառուցելով վստահության և հոգատարության վրա հիմնված հարաբերություններ:
    Փոխլրացում (Սիներգիա). Մենք հավատում ենք իրավական, ֆինանսական և հաշվապահական ոլորտների միջև սերտ համագործակցության ուժին: