Իր գործունեության արդյունքում ընկերությունը լայն ճանաչում է ձեռք բերել, ինչին հատկապես նպաստել են մատուցվող ծառայությունների որակը, ընդգրկված անձնակազմի բարձր որակավորումը, գործընկերների հանդեպ հոգատար վերաբերմունքը և գործընկերների վստահությանն արժանացող մոտեցումները:
Ընկերությունը նախանձախնդիր է ինտելեկտուալ, երիտասարդ, բայց փորձառու, ինչպես նաև ժամանակակից գրասենյակի համբավ կերտելու և կերտված համբավին լավագույնս համապատասխանելու հարցում. այդ գաղափարախոսությունը կրում է ընկերության ողջ աշխատակազմը:
Ընկերությունում գործում են աութսորսինգային ծառայություններ մատուցող 2 ստորաբաժանումներ` հաշվապահական / հարկային ստորաբաժանումը և
իրավաբանական / փաստաբանական ստորաբաժանումը, որոնք սերտորեն համագործակցում են միմյանց հետ այդպիսով նպաստելով երկու ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի շարունակական կատարելագործմանը:
Ընկերությունը մեծ ակտիվություն է ցուցաբերում նորմատիվ իրավական ակտերի դրույթներն իրավասու մարմինների կողմից մեկնաբանվելու ու պարզաբանվելու հարցերում, ինչպես նաև նախաձեռնում է բազում օրենսդրական առաջարկներ, ինչը ևս ապահովում և ամրապնդում է կոմպետենտ գրասենյակի համբավը:
«Վիրտուոզ» խորհրդատվական ընկերությունը վստահելի և խոստումնալից գործընկեր է Ձեզ համար: