ՄԵՐ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ
Համլետ Դանիելյան
Հիմնադիր, տնօրեն
Համլետ Դանիելյանն ունի 9 տարվա անընդմեջ աշխատանքային փորձ հաշվապահության և հարկային խորհրդատվության ոլորտում: Ներկայումս հանդիսանում է «Վիրտուոզ» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրենը:

Կարճ ժամանակ աշխատելով նաև նույն ոլորտը կարգավորող պետական մարմնում` Համլետ Դանիելյանը տիրապետում է բազմապրոֆիլ գիտելիքների, որոնց օգնությամբ նա և իր թիմը կարողանում են արդյունավետ խորհրդատվություն տրամադրել և պլանավորում կատարել տարբեր

ոլորտներում գործող կազմակերպությունների համար: Զանազան ոլորտների հետ աշխատելու շնորհիվ Համլետ Դանիելյանը ձեռք է բերել գիտելիքներ ոչ միայն տարբեր բիզնես ոլորտների ֆինանսական կողմի, այլև բիզնես պրոցեսների նրբությունների վերաբերյալ: Իր ընկերության աշխատանքի կառավարման հարցում նա մշտապես կարևորում է երիտասարդներին հնարավորություն տալու և գիտելիքներով զինելու նշանակությունը, ինչի ապացույցն է ընկերության աշխատակիցների բավականին երիտասարդ միջին տարիքը:


Համլետ Դանիելյանն ավարտել է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետը, ինչպես նաև ունի Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնես կառավարման մագիստրոսի (MBA) կոչում` ֆինանսների և հաշվապահության մասնագիտացմամբ:


Լինելով երիտասարդ կոլեկտիվի կազմակերպիչ` նա մշտապես պատրաստ է կիսվել ոլորտի նորեկների հետ իր փորձով և աջակցել նրանց առաջին մասնագիտական քայլերում` օգնելով մասնագիտական խորհրդատվությամբ: Միևնույն ժամանակ, Համլետ Դանիելյանը հուսալի գործընկեր է իր ղեկավարած ընկերության գործընկեր-հաճախորդների համար:

Միքայել Դանիելյան
Հիմնադիր, իրավաբանական բաժնի ղեկավար
Միքայել Դանիելյանն ունի շուրջ 9 տարվա անընդմեջ մասնագիտական փորձ և ղեկավարում է մեր ընկերության իրավաբանական ստորաբաժանումը:

Մասնագիտական ուղին սկսել է փաստաբանական գրասենյակում, որտեղ աշխատել է 5 տարի և ձեռք է բերել իրավաբանական ծառայություներ մատուցելու հմտություններ, փորձ ու գիտելիքներ: Զուգահեռաբար աշխատել է հաշվապահական և այլ կազմակերպություններում` որպես իրավախորհրդատու: Այնուհետև, հիմնադրել է «ՎԻՐՏՈՒՈԶ» խորհրդատվական ընկերությունը և մասնագիտական գործունեությունը շարունակել այստեղ: ՀՀ Փաստաբանների պալատի


անդամ է, ունի փաստաբանական գործունեության արտոնագիր: Մասնագիտացած է հարկային իրավունքի, աշխատանքային իրավունքի, պայմանագրային իրավունքի և սնանկության հետ կապված իրավական հարցերում: Հեղինակ է բազում օրենսդրական նախաձեռնությունների:


Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:


Հիմնական աշխատանքին զուգահեռ` Միքայել Դանիելյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Երիտասարդական խորհրդի նախագահը, բացի այդ` փաստաբանների համար վերապատրաստման դասընթացներ է իրականացնում Փաստաբանների պալատում, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Կարգապահական հանձնաժողովի անդամ:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
+374 11 40 04 77, + 374 91 04 44 24, + 374 91 98 88 96
admin@virtuous.am
0025 ՀՀ, քաղաք Երևան, Չարենց 58-1

Copyright © 2018-2023 Virtuous Consulting Company. All rights reserved