
Մեր մասին
«Վիրտուոզ» խորհրդատվական ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին:
Հիմնադրման առաջին իսկ օրվանից ընկերությունը մատուցել է հաշվապահական և իրավաբանական ծառայություններ, որոնցում հատկապես և գլխավորապես կարևորվել ու կարևորվում է մատուցվող ծառայությունների որակական գերազանցությունը` առավել ևս ստեղծագործական-մտավոր աշխատանքի շրջանակներում:
Իր գործունեության ընթացքում ընկերությունը լայն ճանաչում է ձեռք բերել, ինչին զգալիորեն նպաստում են ինչպես մատուցվող ծառայությունների որակն ու գործընկերների գոհունակությունը, այնպես էլ` արդյունավետ մարկետինգային քաղաքականությունը հատկապես սոցիալական ցանցերում:
Ընկերությունը նախանձախնդիր է ինտելեկտուալ, երիտասարդ ու ժամանակակից գրասենյակի համբավ կերտելու և կերտված համբավին լավագույնս համապատասխանելու հարցում. այդ գաղափարախոսությունը կրում է ընկերության ողջ աշխատակազմը:
Ընկերությունում ներկայումս գործում են 2 ստորաբաժանումներ` հաշվապահական և հարկային ստորաբաժանումը, ինչպես նաև իրավաբանական ստորաբաժանումը, որոնք սերտորեն համագործակցում են միմյանց հետ, բարձրացնում ու քննարկման առարկա են դարձնում միմյանց ոլորտներին վերաբերող տարաբնույթ հարցեր` այդպիսով նպաստելով նաև երկու ստորաբաժանումների կողմից թե միասնաբար և թե առանձին մատուցվող ծառայությունների որակի շարունակական կատարելագործմանը:
Հատկանշական է այն փաստը նաև, որ ընկերությունը մեծ ակտիվություն է ցուցաբերում նորմատիվ իրավական ակտերի դրույթների մեկնաբանման ու պարզաբանման վերաբերյալ պետական մարմիններին հղվող դիմումների, ինչպես նաև օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով մշակվող և համապատասխան գերատեսչություններին ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ասպեկտում, ինչը ևս ապահովում է կոմպետենտ գրասենյակի արդարացված համբավը:
Այսպիսով, «Վիրտուոզ» խորհրդատվական ընկերությունը վստահելի և խոստումնալից գործընկեր է Ձեզ համար:


Հաշվապահական և Ֆինանսական



Ծառայություններ
Իրավաբանական






Մեր հիմնադիրները

Համլետ Դանիելյան
հիմնադիր, տնօրեն
Մեր թիմը

Նարեկ Սամսոնյան
Փաստաբան, գործընկեր

Իլիկո Մելիքյան
Գլխավոր հաշվապահ

Վարդան Վարդանյան
Իրավախորհրդատու

Ռազմիկ Մեսրոպյան
Ավագ հաշվապահ

Դիանա Ղարիբյան
Հաշվապահ

Շուշանիկ Սիմոնյան
Հաշվապահ
Մեզ վստահում են




































